Արևմտյան առանցքային ղեկավարները Իրանին հիշեցնում են, որ Իսրայելի հետ պետք է հաշվի նստել

Արևմտյան առանցքային ղեկավարները Իրանին հիշեցնում են, որ Իսրայելի հետ պետք է հաշվի նստել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը Իրանի իշխանություններին կոչ են արել ճանաչել Իսրայել պետության գոյությունը:
Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Նման հայտարարություն արվել է երեք երկրների ղեկավարների կողմից նախօրեն, որը հրապարակվել է «The Washington Post»-ում և նիվրված է Թեհրանի հետ միջուկային գործարքի հարցով ԱՄՆ կոնգրեսում քվեարկությանը:



«Մենք ոչ երկիմաստ արտահայտություններով դատապարտում ենք Իրանի կողմից Իսրայելի չճանաչումը և անընդունելի ենք համարում Իրանի ղեկավարների կողմից Իսրայելի մասին արված արտահայտությունները», - ասված է հայտարարության մեջ:



Ինչպես նշել են Օլանդը, Քեմերոնն ու Մերկելը, Թեհրանի հետ միջուկային գործարքը չէր կնքվի, եթե իրենք չհամարեին, որ համաձայնությունը վերացնում է տարածաշրջանում առկա սպառնալիքները, ինչպես նաև, ընդհանրապես` չտարածման ռեժիմի առնչությամբ կապված սպառնալիքները: