Միգրացիայի հարցով Եվրամիության միասնությունը կուժեղացնի նրա արտաքին քաղաքական դիրքորորոշումը. Մոգերինի

Միգրացիայի հարցով Եվրամիության միասնությունը կուժեղացնի նրա արտաքին քաղաքական դիրքորորոշումը. Մոգերինի

ԵՄ արտաքին գործերով և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ժամանելով Բրյուսելում ընթացող ԵՄ անդամ-պետությունների ՆԳՆ ղեկավարների արտահերթ հանդիպմանը, այն միտքն է հայտնել, թե միգրացիայի հարցով Եվրամիության միասնությունը կուժեղացնի նրա արտաքին քաղաքական դիրքորորոշումը: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:



«Ես սովորաբար չեմ մասնակցում ՆԳՆ ղեկավարների հանդիպումներին: Ես այստեղ եմ, որպեսզի ձգտեմ համոզել նախարարներին դրսևորել նույնպիսի միասնականություն ներքին գործերում, ինչպիսին որ մենք ունենք արտաքին քաղաքականության մեջ: Միգրացիայի հարցերով ԵՄ երկրների միասնականությունը կառույցի ներսում նույն այդ կառույցի արտաքին դիրքորոշումը կդարձնի ավելւ ուժեղ», - ասել է Մոգերինին: