Կստեղծվի «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ

Կստեղծվի «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ

Արցախի մի խումբ հասարակական գործիչներ և ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ սեպտեմբերի 15-ին հայտարարություն են ընդունել Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին:

Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Բարեկամության շրջանակի ղեկավար է ընտրվել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Ողջունելով Ֆրանսիական Հանրապետության «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի աջակցությունը՝ ազատ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու ու զարգացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների գործադրած հետևողական ջանքերին,

Բարձր գնահատելով Ֆրանսիական Հանրապետության դերը ժողովրդավարական արժեքային համակարգի և հանրահայտ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» սկզբունքների ամրագրման ու տարածման գործում,

Նպատակ ունենալով խթանել Ղարաբաղի և Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունների զարգացումը,

Գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ու կայունության պահպանման անհրաժեշտությունը և դրանում ժողովուրդների միջև երկխոսության ու համագործակցության կարևորությունը,

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական, քաղաքական գործիչներս և պատգամավորներս, հայտարարում ենք Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին:

Աշոտ Ղուլյան - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ
Արսեն Առուստամյան- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Վալերի Ավանեսյան – ԱրՊՀ պրոռեկտոր
Վիտալի Բալասանյան - ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ժաննա Գալստյան - ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Արթուր Թովմասյան- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ռուզան Իշխանյան -«Ազատ Արցախ» հանր. թերթի լրագրող
Հայկ Խանումյան- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Լեռնիկ Հովհաննիսյան- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Հովիկ Ջիվանյան- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Լիլիթ Մինասյան – SPFA կազմակերպ. Ստեփ. գրասենյակի ղեկավար
Միշել Տանկրեզ - Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ ԼՂՀ-ում»։