Եվրահանձնաժողովը որոշել է պատժել փախստականներին ընդունելուց խուսափող ԵՄ երկրներին

Եվրահանձնաժողովը որոշել է պատժել փախստականներին ընդունելուց խուսափող ԵՄ երկրներին

Եվրահանձնաժողովն առաջարկում է կրճատել ԵՄ կառուցվածքային հիմնադրամներից ֆինանսավորումը միության այն երկրների համար, որոնք հրաժարվում են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների փախստականների ընդունման ազգային քվոտաներից։ Այս մասին հայտնում է «politrussia.com»-ը:



«Եվրահանձնաժողովն առաջարկում է կրճատել կառուցվածքային հիմնադրամները երկրների համար, որոնք մերժում են ապաստան հայցողների վերաբնակեցման մեխանիզմը»,- ասված է ԵՀ տարածած հաղորդագրության մեջ:



ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած իրենց արտահերթ հանդիպմանը չեն կարողացել պայմանավորվածության գալ պարտադիր քվոտաների հիման վրա ևս 120 հազար ներգաղթյալի բաշխման հարցի վերաբերյալ։