Իրաքում ստեղծվել է Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի զինվորական հրամանատարների համակարգող մարմին

Իրաքում ստեղծվել է Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի զինվորական հրամանատարների համակարգող մարմին

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ստեղծվել է Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի զինվորական հրամանատարների համակարգող մարմին, որն աշխատելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող և Իրանի կողմից աջակցություն ստացող շիա ապստամբների հետ համագործակցության շրջանակներում: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:

Ամերիկյան ռազմական հետախուզությանը կից աղբյուրները հայտնել են, որ մարմնի շարքերում ընդգրկված են ոչ ամենաբարձրաստիճան ռուս պաշտոնյաները: Նկարագրելով Բաղդադ ռուս զինվորականների ժամանումը՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ «նրանք հայտնվում են ամեն տեղից»:
Նշվում է նաև, որ Իրաքի կառավարության դերն այդ մարմնում դեռ հստակ չէ: