Իրանին ու Եգիպտոսին միավորում է Սիրիայի շուրջ մտահոգությունը

Իրանին ու Եգիպտոսին միավորում է Սիրիայի շուրջ մտահոգությունը

Նխատաեվում է Իրանի ու Եգիպտոսի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Սամիհ Շյուքրիի հանդիպում ԱՄՆ-ում, որը տեղի է ունենալու Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԳ-ի հոբելյանական 70-րդ նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը:
Կայանալիք հանդիպման մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ խոսնակ Ահմեդ Աբու Զեյդը։ Ըստ նրա` Զարիֆն ու Շյուքրին կքննարկեն սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղիների մասին:



Հիշեցնենք, որ Իրանի ու Եգիպտոսի միջև առկա լարվածության պատճառով դիվանագիտական հարաբերությունները գտնվում են գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակի վրա: վերջին շրջանում հաղորդվել է, որ Եգիպտոսը ձեռնամուխ է եղել Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, որոնք խզվել են երկրի նախկին նախագահ, իսլամիստ Մոհամմեդ Մուրսիի նախագահության ժամանակ: