Սևանա լճում անհայտ կորածների որոնումները կշարունակվեն սեպտեմբերի 27-ին

Սևանա լճում անհայտ կորածների որոնումները կշարունակվեն սեպտեմբերի 27-ին

ՏԿԱԻՆ կայքի փոխանցմամբ՝ այսօր ժամը 19.25-ին Սևանա լճում անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով և կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին: Աշխատանքներին մասնակցել են նաև տեղի բնակիչները:



Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ էր ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը մնացել են ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր մեկնած ՀՋՋ-ի հերթապահ խումբը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ պարզել էին, որ չբացահայտված հանգամանքներում մոտորանավակը խորտակվել է, ինչի հետևանքով այնտեղ գտնվող 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, 1985 թ. ծնված Դ. Վ.-ը և Ա. Թ.-ը (մոտ 28 տ) հայտնվել են ջրում:



Հ. Մ.-ը լողալով դուրս է եկել ափ և ահազանգել ընկերների՝ լճից ափ դուրս չգալու վերաբերյալ: