Լիահույս ենք, որ մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի ՀՀ–ԵՄ փոխշահավետ համագործակցության խորությունը. Էդվարդ Նալբանդյան

Լիահույս ենք, որ մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի ՀՀ–ԵՄ փոխշահավետ համագործակցության խորությունը. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը, հայտարարությունում ասվում է.

«Կարևորում ենք Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:



Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»։