Արևմուտքը Իրանի դեմ «փափուկ պատերազմ» է իրականացնում

Արևմուտքը Իրանի դեմ «փափուկ պատերազմ» է իրականացնում

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Իրանի դեմ իրականացվում է «փափուկ պատերազմ»: Այդ մասին հաղորդում է «vestikavkaza.ru»-ն



Նրա խոսքերով՝ պլանավորված, մասշտաբային, տոտալ պատերազմն իրականացվում է Իսլամական հանրապետությանը փոխելու նպատակով: «Նրանք ցանկանում են այնպես ձևափոխել կառավարությանը, որ նա գործի ԱՄՆ-ի, Իսրայելի շահերին համապատասխան», - ասել է հոգևոր առաջնորդը:



Ըստ Խամենեիի, «զանգվածների կրոնական համոզմունքների փոփոխումը Իրանի դեմ իրականացվող ցփափուկ պատերազմի» հիմնական նպատակն է, իսկ հակառակ կողմը փորձում է մանիպուլացնել իրանցիների համոզմունքները կրոնի, ընտանեկան հարցերի, տղամարդ-կին հարաբերությունների, անկախության, իսլամական ժողովրդավարության մասին»։