Լավրովը խոսել է Աֆղանստանի անվտանգության ամրապնդման գործում Մոսկվայի պատրաստակամության մասին

Լավրովը խոսել է Աֆղանստանի անվտանգության ամրապնդման գործում Մոսկվայի պատրաստակամության մասին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այսուհետ էլ կշարուևակի օժանդակել Աֆղանստանի անվտանգության ուժերին՝ այդ երկրում կայունության հաստատման նպատակով: Այդ մասին հաղորդում է « gazeta.ru »-ն:



«Պատրաստ ենք օգնելու Աֆղանստանի բանակին և անվտանգության ուժերին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրում ռազմական իրավիճակը կտրուկ վատթարացել է: Կնպաստենք աֆղանական իրավապահ ուժերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը, ազգային հաշտեցման կայացման գործընթացին», - ասել է Լավրովը:



Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նաև նշել է, որ Աֆղանստանում «Իսլամական պետության» կողմնակիցները չեն թաքցնում դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ էքսպանսիայի իրենց պլանները, իսկ այդ երկրների հետ,ըստ Լավրովի, Մոսկվան սերտ բարեկամական և դաշնային կապեր ունի: