Վարչապետը նոր նշանակումներ է արել

Վարչապետը նոր նշանակումներ է արել

ՀՀ վարչապետի հրամանով՝ Շուշան Դոյդոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով:



ՀՀ վարչապետի մեկ այլ հրամանով՝ Մհեր Անանյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ: