Արգելափակված քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Արգելափակված քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի Շրջադարձային թիվ 1 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Սուսաննա (1965 թ.) և Տոսն (1961 թ.) Սադոյաններին: