Հովիկ Աբրահամյանն այսօր սկսում է Վաթերլոյի ճակատամարտը

Հովիկ Աբրահամյանն այսօր սկսում է Վաթերլոյի ճակատամարտը

Հովիկ Աբրահամյանը, որպես սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբի պետ, այսօր կտա իր մարտական առաջադրանքը:



Դա անդրանիկ նիստը կլինի, որից հետո պարզ կլինի, թե ՀՀԿ պաշտոնյաներից ով որ ռազմաճակատ է նետվում, ով ինչ կուտակած զինանոց ունի:



Հովիկ Աբրահամյանը այսօր սկսում է Վաթերլոյի ճակատամարտը՝ ինքնավստահ, որովհետև վերջին տարիներին միշտ հրամանատար է եղել ու ծնկի է բերել թշնամուն:



Բայց չպետք է մոռանալ, որ նապոլեոնները ևս պարտվում են: Կոնկրետ այս դեպքում Նապոլեոնի համար Վաթերլոն ճակատագրական եղավ…



Օն, առա՜ջ…



Հասմիկ Բաբաջանյան