Համաշխարհային բանկը կաջակցի սիրիացի փախստականներին

Համաշխարհային բանկը կաջակցի սիրիացի փախստականներին

Համաշխարհային բանկի անդամ-երկրները պլանավորում են քննարկել Սիրիայից փախչող փախստականների հիմնական զանգվածին ընդունող երկրներին դրամական փոխհատուցում տրամադրելու հարցը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով միջազգային ֆինանսական կազմակերպության ղեկավարի խորհրդականներից մեկի հայտարարությանը:
«Մենք գիտակցում ենք, որ այդ երկրներից շատերը լուրջ ծախսեր են կրում փախստականների խնամքի համար, և մենք պետք է դրանք փոխհատուցենք: Այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հորդանանը, Լիբանանը և Թուրքիան, դազգալի գումար է, որոշ հաշվարկներով այն կարող է հասնելՀՆԱ-ի 1,1-ից մինչև 1,4 տոկոսը», - ասել է խորհրդականը, հավելելով, որ անդամ-երկրների միջև երկխոսությունը միանգամայն հնարավոր է և նախապատվությունը կտրվի միջին եկամտով երկրներին, որոնք լրացուցիչ ռեսուրներ չունեն: