«Ձեր աչքերից տեսնում եմ՝ «այո» չեք»

«Ձեր աչքերից տեսնում եմ՝ «այո» չեք»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 1-ին այցելել էր գրող Պերճ Պռոշյանի՝ Աշտարակում գտնվող տուն-թանգարան։ Առիթն առերեւույթ մշակութային էր՝ նկարիչ Արեւշատ Ավագյանի «Աշնանային Հայաստանի գույների արտացոլումն Ա. Ավագյանի աշխատանքներում» ցուցահանդեսը, ինչպես նաեւ Ներսես Ե Աշտարակեցու 245-ամյակին նվիրված ցուցադրությունը, բայց շրջայցից հետո վարչապետը զրուցել էր հավաքված մտավորականների հետ:



Արեւշատ Ավագյանին վարչապետի հուշամեդալ նվիրելուց բացի, Հովիկ Աբրահամյանը, իբրեւ «այո»-ի շտաբի պետ, բնականաբար, պիտի քարոզչությամբ զբաղվեր, սակայն, ուշադիր նայելով ներկա մտավորականներին, ասել է. «Ձեր աչքերից տեսնում եմ՝ «այո» չեք»: Որին հետեւել է ընդհանուր զարմանքն ու տարակարծությունը. ի՞նչ էր ուզում ասել աչքերի (ուրեմն նաեւ հոգու) գիտակ Հովիկ Աբրահամյանը:



Այստեղ «այո»-ի քարոզչությունն ստանձնել է ներկաներից մեկը՝ Մերուժան Տեր-Գուլանյանը: Հրապարակախոսի կոպիտ քարոզչությունը, ինչպես նաեւ «պապից պապական» լինելը դուր չեն եկել ներկա գտնվածմտավորականներին: Ու քանի որ նրանցից շատերն առաջացած տարիք ու «փիս» հիշողություն ունեն, իրար մեջ խոսել են, որ «Մերուժը երբեք չի փոխվում», եւ խոսքն ամենեւին կարմիր վզկապի (ժուժուի) մասին չէ: Նրանք հետ են գնացել այն ժամանակները, երբ Մերուժան Տեր-Գուլանյանը նույնքան նրբանկատ եւ ուշադիր էր Վարդգես Պետրոսյանի նկատմամբ: Իսկ թե ինչ էր եղել այն ժամանակ, չեն մանրամասնել:



Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ