Մադրիդը դատարանում բողոքարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը

Մադրիդը դատարանում բողոքարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը

Իսպանիայի կառավարությունը բողոք է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան՝ կապված Կատալոնիայի անկախության մասին ընդունած բանաձևի հետ: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:



«Սա ուղղակի ռեակցիա չէ խորհրդարանի որոշման հանդեպ, այլ՝ ողջ երկրի պաշտպանության հանդեպ», -մեկնաբանել է այդ հայցը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:



Հիշեցնենք, որ նախօրեին տարածաշջանի խորհրդարանը ընդունել էր բանաձև, որով տրվում էր «հանրապետության ձևով անկախ կատալոնական պետության» ստեղծման գործառույթի մեկնարկը: