Ժան Կլոդ Յունկերի նախագահման օրոք Եվրամիությունը չի ընդլայնվի. զեկույց

Ժան Կլոդ Յունկերի նախագահման օրոք Եվրամիությունը չի ընդլայնվի. զեկույց

Եվրամիության ընդլայնման վերաբերյալ նախօրեին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ամենամյա զեկույցում ասվում է, որ Եվրահանձնաժողովում հաստատել են այն սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի` ԵՄ-ն չի ընդլայնվի նախագահ Ժան Կլոդ Յունկերի գործունեության օրոք: Այս մասին հաղորդում է «Korrespondent.net»-ը:



«Շատ երկրներում և շատ ոլորտներում անցյալ տարիների ընթացքում կարևոր առաջընթացի ֆոնին երկրներում առկա խնդիրները վկայում են, որ նրանցից ոչ մեկը պատրաստ չի լինի միանալ ԵՄ-ին՝ Եվրահանձնաժողովի մանդատի ընթացքում, որն ավարտվում է 2019-ի վերջին»,- ասվում է փաստաթղթում:



Զեկույցը վերաբերում է Թուրքիային, ինչպես նաև բալկանյան երկրներին Չերնոգորիային, Սերբիային, Ալբանիային, Մակեդոնիային, Բոսնիա և Հերցեգովինային ու Կոսովոյին:
Նշվում է, որ Թուրքիան և Արևելյան Բալկանների երկրները, Սիրիայից և Իրաքից ներգաղթյալների ու փախստականների հոսքի պատճառով ճգնաժամի մեջ են: