Լրագրային շանսոն՝ կարճ լուրեր

Լրագրային շանսոն՝ կարճ լուրեր

***
«Ոչ»-ի փոքրաթիվ շտաբները «Այո»-ի շտաբների անվան տակ ընտրակաշառք են բաժանում, ցուցակներ են կազմում, անձնագրեր ու նույնականացման քարտեր են հավաքում և մարդկանց հորդորում՝ «ոչ» ասել բարեփոխումներին:



***
Հանրահավաքից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանին ասացին՝ արի հրապարակ, սկսել ա… Ասաց՝ ի՞նչը...



***
«Այո- ոչ»-ի շոուին հարավային ուղղությամբ դիտորդի կարգավիճակով միացել է «Արմքոմեդին», իսկ հյուսիսային ուղղությունում սպասում են «Խոպանի տեսությանը»:



***
«Այո- ոչ» -ի շոուի հյուսիսային ուղղությունում մեկ հատիկ «այո» ասող է ճարվել: Մարգարիտ Եսայանն իր թիմով շտապում է Լոռու մարզի Քոլագերան գյուղ՝ նրա հետ սելֆի անելու:



***
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր է,գա Հայաստան…



***
ԵԽԽՎ-ն շուտով երկրորդ հակահայկական զեկույցը կընդունի: Բաղրամյան 26-ից ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներին խորհուրդ են տալիս՝ թուլանալ և հաճույք ստանալ:



***
ԵԽԽՎ-ն, հնարավոր է, պատժամիջոցներ կիրառի Հայաստանի դեմ: Կրեմլը Բաղրամյան 26-ին խորհուրդ է տալիս՝ թուլանալ, բայց հաճույքի հուս չունենալ: