Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է կակաչների սոխուկների տունկը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է կակաչների սոխուկների տունկը

Նոյեմբերի սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էր կակաչների սոխուկների տունկը: Այդ նպատակով Հոլանդիայից ներկրվել էր շուրջ 520 000 սոխուկ: Դրանք պահեստավորված շուրջ 250 000 սոխուկի հետ միասին տնկվել են այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում:



Սոխուկների տունկը կազմակերպվել է նախատեսված բոլոր ագրոկանոններով, հետևաբար, մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի բարձր կպչողականություն: Կակաչները գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն:



Մինչ այդ, ավարտվել են նաև արդեն ծաղկած սածիլների տեղահանման աշխատանքները: