Կենսաթոշակները կսկսեն բաժանել դեկտեմբերի 3-ից

Կենսաթոշակները կսկսեն բաժանել դեկտեմբերի 3-ից

2015 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 3-ից: Այս մասին Hraparak.am-ին հայտնեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը:



Երեխայի ծննդյան միանվագ նպաստի 2015թ.-ի նոյեմբեր ամսվա դիմումների համաձայն նպաստի վճարումն նույնպես կսկվի դեկտեմբերի 3-ից:



Ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ: Ամեն օր՝ 9:00-18:00, բոլոր բջջայիններից ու Երևանի քաղաքային հեռախոսներից զանգերն անվճար է: