Էթիկայի հանձնաժողովը որոշեց` Առաքել Մովսիսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք է դրսեւորել

Էթիկայի հանձնաժողովը որոշեց` Առաքել Մովսիսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք է դրսեւորել

ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել, որ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, խախտել է էթիկայի կանոնները և պատգամավորին ոչ վայել պահվածք է թույլ տվել: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորը խոստացել էր գլխատել և բռնաբարել բոլոր նրանց, ովքեր վատ են արտահայտվում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ընտանիքի հասցեին:



Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը նիստից հետո հայտնել է, որ պատգամավորի վճռին հնարավոր կլինի ծանոթանալ ԱԺ առաջիկա քառօրյայի ժամանակ, երբ կընթերցվի այն.«Որոշումը կայացվեց միաձայն եւ հանձնաժողովն արձանագրեց, որ Առաքել Մովսիսյանը խախտել է ԱԺ կանոնակարգի 6-չդ հոդվածի է կետը, որը վերաբերում է պատգամավորի ոչ վայել պահվածքին»: