Անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակ

Անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակ

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ: 



«Ընդդիմության միասնական շտաբ»-ն արձանագրում է, որ ԿԳԲ-ական հնացած մեթոդներով հնարավոր չէ կասեցնել համաժողովրդական շարժումը:



Այս պահին ստուգվում է գրասենյակի գույքի ամբողջականությունը և դրա պակաս հայտնաբերվելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ: