80- ամյա հանճարը. Վուդի Ալեն (լուսանկարներ)

80- ամյա հանճարը. Վուդի Ալեն (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին ծնվել է համաշխարհային կինոմատոգրաֆի ամենաինքնատիպ դեմքերից մեկը՝ Վուդի Ալենը։ Անվանել նրան միայն ռեժիսոր շատ քիչ է, նա նաեւ սցենարիստ է, դերասան, պրոդյուսեր, արձակագիր, թատերական դրամատուրգ, գրականության գիտակ, հմայիչ կոմիկ, ով նվագում է կլարնետի վրա եւ գերում կանանց սրտերը։ Իր 80-ամյա տարիների ընթացքում նա հասցրել է նկարահանել 50 ֆիլմ, ստանալ 4 «Օսկար», 3 «Ոսկե գլոբուս»։



«Միակ տարբերությունը ողբերգության եւ կատակերգության միջեւ այն է, որ կատակերգության մեջ մարդիկ գտնում են միջոցներ հաղաթարելու ողբերգությունը։ Իհարկե հումորը չի կարող լինել միակ պատասխանը կյանքի բոլոր իրավիճակներում, բայց այն ծառայում է, որպես լեյկոպլաստ»,-ասում է Վուդի Ալենը։ Չնայած նրան, որ նա երբեք լուրջ չի լինում էկրանին, բայց չի կարելի ասել, որ Ալենի բոլոր ֆիլմերը կատակերգություններ են, դրանք մելոդրամաներ են, դետեկտիվներ, արկածային, ֆանտաստիկ պատմություններ, բայց բոլոր դեպքերում ՝ իրոնիայով համեմված։