Ի՞նչ դիտել այսօր

Ի՞նչ դիտել այսօր

«Հարևանը» (Արգենտինա, 2009 թ.)
Թերևս, մեզանից շատերի մոտ այն կարծրատիպն է, թե արգենտինական կինոն դա «օճառային օպերաներն» են ու թեթևսոլիկ երաժշտական կատակերգությունները: Սակայն,արի ու տես, որ լուրջ, իսկական կինո հանելու էլ են ունակ: Հատկապես երիտասարդ ընկերներ Մարիանո Կոնն ու Գաստոն Դյուպրան, ովքեր իրար հետ արդեն երրորդ համատեղ ֆիլմն են նկարում, իսկ Գաստոնի եղբայր Անդրեսն էլ նրանց հրամցնում է լուրջ, սուր, խոհուն սցենարներով: Ինչևէ, այս համատեղ աշխատանքի լավագույն արգասիքը «Հարևանը» ֆիլմն է՝ «չորով» պատմություն մարդկային հոգու մեծության և ստորության անհամատեղելիության մասին:
Ի՞նչ անի բարեկեցիկ, Կորբյուզեի նախագծած շենքում ապրող , զոմբիացած, մշտապես կնոջ ու իր բարեկեցությունը մեծապես ապահոված աներոջ «կրունկի» տակ ապրող քաղքենին, երբ հարևանը իրեն խանգարում է:
Հարևանի ուզածն էլ մեծ բան չէ՝ ընդամենը մի փոքր արև, ինչի համար լրացուցիչ լուսամուտ է պետք բացել:
Պարզվում է՝ անգամ հարևանին վերացնելուն նա պատրաստ է, ինչն էլ անում է, ընդ որում՝ այն բանից հետո, երբ հարևանը նրա երեխաների կյանքն է փրկում…



http://www.kinopoisk.ru/film/494311/



http://tfilm.me/17379-sosed.html