ԱԺ վերջին քառօրյայի համառոտ ամփոփագիր. ԱԺ մոնիտորինգի թիմ

ԱԺ վերջին քառօրյայի համառոտ ամփոփագիր. ԱԺ մոնիտորինգի թիմ

ParliamentMonitoring.am-ն ամփոփել է Ազգային ժողովի 9-րդ՝ գարնանային նստաշրջանի առաջին՝ փետրվարի 1-4-ի քառօրյայի դիտարկման արդյունքները:

Համառոտ ամփոփագիրը ներկայացվում ենք ստորև:



Օրակարգում: ԱԺ 9-րդ նստաշրջանը մեկնարկեց 2016թ. փետրվարի 1-ին: Առաջին քառօրյայի օրակարգում մոտ 200 հարց էր՝ 135 օրենսդրական նախաձեռնություն, 40 միջազգային համաձայնագիր։ Քառօրյայի 4 օրերի ընթացքում խորհրդարանը քննարկեց դրանցից 6-ը:



Քառօրյայի ընթացքում ՝



• քվեարկությամբ մերժվեց Տիգրան Ուրիխանյանի նախագծի ընդգրկումը օրակարգ։ Դրանով փոփոխություն էր առաջարկվում ԱԺ կանոնակարգ օրենքում։ Պատգամավորն առաջարկում էր կանոնակարգի 6-րդ հոդվածը լրացնել կետով, համաձայն որի՝ պատգամավորը պարտավոր է հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, առնվազն ամիսը մեկ անգամ կազմակերպել ընդունելություն: Նախագիծը պետաիրավական հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: Ըստ ընդդիմախոսների՝ քաղաքացիների հետ պատգամավորների հանդիպումներ



• ձայների 89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ (քվեարկության պատկերն ըստ խմբակցությունների հետևյալ հղումով՝ http://www.parliamentmonitoring.am/law/1493.html#.Vrx4K_krKUk  ) փոփոխվեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը սահմանող 2012թ. ընդունված ԱԺ որոշումը: Նախագիծը հեղինակել էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող պատգամավորները: Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններով։ Նոր Սահմանադրությամբ՝ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն առաջադրվում է ոչ թե Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի, այլ իրավասու հանձնաժողովի կողմից։ ԱԺ-ն որոշեց, որ իրավասու հանձնաժողովը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է։ Ըստ փոփոխված կարգի՝ հանձնաժողովը կքննարկի առաջադրված թեկնածությունները, կընտրի նրանցից մեկին և կներկայացնի ԱԺ քննարկմանը:



• կողմ ձայների բացառիկ բարձր թվով՝ 111 (քվեարկության պատկերն ըստ խմբակցությունների հետևյալ հղումով՝ http://www.parliamentmonitoring.am/law/1497.html#.Vrx4gfkrKUk ), երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը։ Կառավարության հեղինակած նախագծով սահմանվում է, որ նպատակային ուսուցմամբ անվճար բարձրագույն կրթություն ստացած ուսանողները ավարտելուց հետո առնվազն 3 տարի պետք է գործուղվեն աշխատելու սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքներում: Պայմանը չկատարելու դեպքում նրանք պարտավոր են փոխհատուցել ուսումնառության տարիների համար ՀՀ պետբյուջեից տրամադրված ուսման վճարի կրկնապատիկը:



• քննարկվեց 2 միջազգային համաձայնագիր։ Մեկը՝ կնքված Ասիական զարգացման բանկի հետ 2015թ. հոկտեմբերին, քվեարկվեց և ընդունվեց 78 կողմ, 20 դեմ և 12 ձեռնպահ ձայնով։ Ըստ համաձայնագրի՝ բանկը Հայաստանին կտրամադրի 112.9 մլն. դոլարին համարժեք գումար՝ Երևանում տրանսպորտային ցանցի և ենթակառուցվածքների բարեկարգման նպատակով։ Վարկը կտրվի 22 տարի ժամկետով, 1.4% տոկոսադրույքով։ Մյուս համաձայնագրով՝ կնքված Վերակառուցման զարգացման բանկի հետ, ՀՀ կառավարությունը կստանա 40 մլն դոլարին համարժեք գումար։ Վարկի մարման ժամկետը 25 տարի է։ Այն նախատեսված է Հայաստանի գյուղական համայնքները ընդհանուր ճանապարհային ցանցի միջոցով մայրուղիներին, հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհներին կապելու համար։ Այս փաստաթուղթը կքվեարկվի փետրվարի 22-ին մեկնարկող քառօրյայում։ parliamentmonitoring.am-ի անդրադարձին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.parliamentmonitoring.am/news/534.html#.Vrx2cfkrKUk 



• հաստատվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, ձևավորվեց նաև էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը։ Նոր նստաշրջանում հանձնաժողովը կղեկավարի ամենամեծ ոչ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը՝ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը։ Փետրվարի 1-ին տեղի ունեցավ էթիկայի հանձնաժողովի նիստը, որը վարույթ ընդունեց Վանաձորի Հելսինկյան կոմիտեի դիմումն ընդդեմ Շուշան Պետրոսյանի։ Ավելի վաղ հանձնաժողովը վարույթ էր ընդունել լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը մի շարք պատգամավորների բազմակի քվեարկությունների վերաբերյալ:



Կարևոր փաստաթուղթը, որ քննարկվելու է այս նստաշրջանի ընթացքում նոր Ընտրական օրենսգիրքն է։ Դրա մշակմամբ զբաղվում է կարավարությունը: Նախատեսվում է այն խորհրդարան ուղարկել մինչև մարտ։ Փոփոխված Սահմանդրության պահանջով՝ Ընտրական նոր օրենսգիրքը ԱԺ-ն պետք է ընդունի մինչև 2016թ. հունիսի 31-ը: