«Ժողովուրդ». Վճռաբեկի հավանական նախագահը դատախազի և ԱԱԾ նորանշանակ պետի մտերիմ ընկերն է

«Ժողովուրդ». Վճռաբեկի հավանական նախագահը դատախազի և ԱԱԾ նորանշանակ պետի մտերիմ ընկերն է

«Ժոովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ նոր Սահմանադրությունը 166-րդ հոդվածի հիման վրա դատարանների նախագահները պետք է նշանակվեն կոնկրետ ժամկետով: Մասնավորապես, վճռաբեկ դատարանի եւ պալատների նախագահները նշանակվելու են վեց տարի ժամկետով, իսկ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահները` երեք տարի: Նոր Սահմանադրության համապատասխան նորմերը ուժի մեջ են մտնելու հանրապետության նոր նախագահի լիազորությունները ստանձնելու օրվանից: Այլ կերպ ասած, 2018-ի ապրիլին բոլոր դատարանների նախագահները, ուզեն թե չուզեն, պետք է փոխվեն կամ, լավագույն դեպքում, նոր կարգով վերանշանակվեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի ապագա նախագահի հնարավոր հավակնորդը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 36-ամյա Վազգեն Ռշտունին է: Նա առաջիկայում կնշանակվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ըստ լուրերի՝ Ռշտունին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերն է»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: