«Ժողովուրդ». Հանցավոր խմբի հետ կապված հետաքրքիր բաներ են պարզվում

«Ժողովուրդ». Հանցավոր խմբի հետ կապված հետաքրքիր բաներ են պարզվում

ՀՀ կառավարության անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել: Մինչեւ անցած տարվա նոյեմբերը կառավարության, խորհրդարանի եւ նախագահականի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները կրում էին միայն ատրճանակներ: Այդ փոփոխությունը կապվեց անցած տարվա նոյեմբերի 25-ին բացահայտված «հանցախմբի» հետ:



ՊՊԾ աշխատակիցներին հատուկ զգուշացվել է, որ մինչեւ հատուկ հրաման չլինի, նրանք պարտավոր են ինքնաձիգներով ծառայությունն իրականացնել: Ենթադրվում է, որ նման հրամանը կտրվի «հանցավոր» խմբի քրգործի նախաքննության ավարտից հետո միայն, երբ բոլոր վտանգները չեզոքացված լինեն: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ «հանցախմբի» ղեկավարը Հայաստանից եւ Արցախից այնպիսի մարդկանց անուններ է տվել, որոնք Սերժ Սարգսյանի մտերիմներն են:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: