Նախագահի ելույթը Մուկուչյանի կյանքում երևի ոչինչ չփոխի

Նախագահի ելույթը Մուկուչյանի կյանքում երևի ոչինչ չփոխի

Փետրվարի 12-ին նախագահական էր հրավիրվել նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Բազում բարձրաստիճան ՀՀԿ-ականների ու չինովնիկների կողքին նստած՝ նա նույնպես ուշադիր լսում էր Սերժ Սարգսյանի «ծրագրային» ելույթը լուսավոր ու բարգավաճ Հայաստանի մասին։ Դուք անկախ կառույցի ղեկավար եք, չէ որ դրանով ամրապնդեցիք այն կասկածները, որ ԿԸՀ-ն իշխանության, ՀՀԿ-ի կցորդն է, ինչո՞ւ էիք մասնակցում հավաքին, հարցրինք նրան։ «ԿԸՀ-ն պետական մարմին է, ինչ վերաբերում է անկախության սկզբունքին, ապա թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները եւ թե տեղամասային ընտրական հանձնաժողովներն անկախ են պետական եւ տեղական, եւ պետական ինքնակառավարման մարմիններից իրենց լիազորություններն իրականացնելիս, այսինքն՝ շատ հստակ է սահմանված անկախության սկզբունքի սահմանումը, եւ որեւէ կերպ դրանք լայն կամ կամայական մեկնաբանման ենթակա չեն»,- պատասխանեց Մուկուչյանը: Բայց հավաքին ուղերձ հնչեց, հանձնարարականներ։ «Ուղերձին ներկա էին թերեւս բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները»: