ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է վարչակազմերի ղեկավարներին

ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է վարչակազմերի ղեկավարներին

Մարտի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է շրջանների վարչակազմերի ղեկավարներին և քննարկել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների ծրագրման և անցկացման հարցերը:



Արցախի խորհրդարանի մամլո ծառայությունից հայտնում են, որ քննարկումներին հրավիրված էին տոնակատարության պետական հանձանաժողովի անդամներ՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը, կրթության գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:



Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ 25-րդ տարեդարձի միջոցառումները պետք է ապահովեն լայն ընդգրկվածություն ոչ միայն շրջկենտրոններում, այլև տարածվեն հանրապետության գյուղական համայնքներում:



Մտքերի փոխանակության ընթացքում վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են իրենց շրջաններում տոնական միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունները, տեխնիկական և կազմակերպչական խնդիրներն ու դրանց հետ կապված ծախսերի հիմնավորումները:



Պետական հանձնաժողովի անդամները պարզաբանումներ են տվել բարձրացված հարցերին և մատնանշել լուծման հնարավոր եղանակները: