«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոչ է ուղղել Ռուսաստանին և Իսրայելին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոչ է ուղղել Ռուսաստանին և Իսրայելին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության ու Իսրայել պետության իր գործընկերներին և իշխանություններին՝ կոչ անելով չեղարկել Ադրբեջանի հետ ունեցած ռազմական համագործակցության պայմանագրերը, դադարեցնել պայմանագրերով նախատեսված զինատեսակների մատակարարումն ու սպասարկումը, քանի որ, ինչպես նշված է հայտարարության մեջ, «նախկինում ձեռք բերված զենքի գործադրմամբ Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում կատարել է ռազմական հանցագործություններ` խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներ և պատերազմի կանոններ, որոնք ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերով»: