Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա ՀՀ և ՌԴ վարչապետների առանձնազրույցը

Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա ՀՀ և ՌԴ վարչապետների առանձնազրույցը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:



Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:



Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:



ՌԴ վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: