Նիդերլանդները դեմ է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը

Նիդերլանդները դեմ է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը

Արիլի 6-ին Նիդերլանդներում տեղի է ունեցել ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման հարցով հանրաքվեն: Նիդերլանդների քաղաքացիները պատասխանել են հարցին՝ կո՞ղմ են արդյոք նրանք Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է Lenta.ru-ն, հղում կատարելով Reuters-ին:



Ամենազարմանալին թերևս մասնակիցների պասիվությունն է եղել, ինչը հարցականի տակ է դրել հանրաքվեի կայացած համարվելու որոշումը: Էկզիթ-փոլերի արդյունքով հայտարարվել է 29 տոկոս մասնակցություն, ինչը Նիդերլանդների օրենքով Չպահանջվում է 30 տոկոս) բավարար չէ հանրաքվեն կայացած համարելու համար: Ի վերջո հայտարարվել է, որ մասնակցել է ընտրողների 32 տոկոսը:



Այդուհանդերձ, քվեարկության մասնակիցների 64 տոկոսը դեմ է քվեարկել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը և միայն 36 տոկոսն է արտահայտվել դրա օգտին:



Նշվում է, որ Նիդերլանդներում անցկացված հանրաքվեն չի կարող վճռական ազդեցություն ունենալ ԵՄ վերջնական որոշման վրա, սակայն դա լրացուցիչ զգուշավորություն դրսևորելու լուրջ պատճառ է Բրյուսելի համար: