Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող է մահացել. ՔԿ

Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող է մահացել. ՔԿ

ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը ապրիլի 10-ին ժամը 02:15-ի սահմաններում, գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:



Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետեւանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



Կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: