Ղարաբաղյան սրացումը նպատակ ուներ ստեղծել եւս մեկ պատերազմական օջախ. Բաստրիկին

Ղարաբաղյան սրացումը նպատակ ուներ ստեղծել եւս մեկ պատերազմական օջախ. Բաստրիկին

ԼՂ հակամարտության վերջին սրացումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանին հակառակ ուժերը հերթական անգամ փորձում են ստեղծել պատերազմական թեժ օջախ ՌԴ սահմանի հարեւանությամբ: Այդ մասին Коммерсантъ-ում հրապարակված իր հոդվածում գրել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:



«Վերջին իրադարձությունները ԼՂ-ում վկայում են այն մասին, որ որոշ ուժեր ցանկանում են խախտել հաստատված խաղաղությունը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ եւ նոր պատերազմական թեժ օջախ ստեղծել ՌԴ սահմանի մոտ»,- գրել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը: