Երևանում կառուցվել է Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան

Երևանում կառուցվել է Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանն այսօր հայտարարություն է տարածել.



«2016թ. ապրիլի 21-ը մեր հայաստանաբնակ, ինչու չէ նաև համայն աշխարհի եզդիների կյանքում պատմական իրադարձություն է: Պատմական է, որովհետև աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաք Երևան քաղաքում մեր Հանրապետության ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով` կառուցվեց Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության, ինչպես նաև մյուս անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող:



Ստեղծագորության հիմնական մոտիվը կայանում է «Մոր» կողմից երեխայի փրկությունը: Երեխան մարմնավորում է մեր ժողովրդի վաղվա օրը: Քանդակը պատկերում է մոր մանկան հետ լուսնի թիկունքում թաքնվող արեգակի, եզդի ժողովրդի գլխավոր խորհրդանիշի ֆոնի վրա, որտեղ լուսինը մարմնավորում է եզդիների թշնամիներին:
Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի ֆոնին վերադարձող կռունկների երամը: Այն ամրագրում է, մեր ժողովրդի վերադարձն իր բնօրրան` Շանգալը: Արևի ներքնամասում պատկերված է ճառագայթների մի փունջ հիշեցնելով եզդիների «Լալշա Նուրանի» սրբատեղին, որը մենք եզդիներս Աստծո դրախտ ենք համարում: Այն խոսում է եզդի ժողովրդի անմահ ոգու, աշխարհում հավերժ ապրելու և արարելու անսասանության մասին: Քանդակը կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, այն ևս մեկ անգամ ձայնակցում է Օսմանյան կայսերությունում իրականացված մեր ժողովուրդների ցեղասպանությունը և խնդիր է դնելու, որ Թուրքիան ինչքան էլ ուրանա կատարված ոճրագործությունը միևնույն է արդարությունը կհաղթի և ամբողջ աշխարհը ինչպես նաև Թուրքիան կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը:



Իրաքի եզդաբնակ նահանգում 2014թ. Օգոստոս ամսից մեր ժողովուրդն ենթարկվեց ահավոր ոճրագործության: ԻՊ-ի հրեշներն եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Դաժան խավարը պատել էր մեր տունը, մեր բնօրրանը, ամենուր մահ էր…
2014թ. Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման ասաց, որ պետք է կանխենք Իրաքի ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնեաների ցեղասպանությունը: ՄԱԿ-ը ԻՊ-ի ահաբեկչական խմբավորումը մեղավոր ճանաչեց և նրանց ոճրագործությունը եզդիների նկատմամբ որակեց որպես ցեղասպանություն, նաև կոչ արեց հագայում միջազգային քրեական դատարանին զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Զեկուցում նշվում է նաև, որ Իսլամիստների վերաբերմունքը եզդիների նկատմամբ նման է հին համայնքը վերացնելու գետակցական ցանկության:
Եզդիների ցեղասպանությունը ցնցեծ Հայաստան աշխարհը: Հայ ժողովուրդը ձևավորեց «Օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը միջազգային տարբեր ատյաներում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին: Հայաստանի դիվանագիտական կորպուսն ամբողջ աշխարհում պայքարեց եզդիների ցեղասպանությունը կանգնեցնելու և եզդի փախստականներին օգնելու համար:



Ինչ վերաբերվում է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությանը, ապա մենք մեր բախտը հավերժորեն կապել ենք հայ ժողովրդի հետ: Մեր երկու ժողովուրդների հազվադեպ անաղարտ և անշահախնդիր հարաբերությունները պետք է պահենք «աչքի լույսի պես»: Եզդիները սրբության պահել ու պահպանել են և մեր օրերն են հասցրել արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը: Աշխարհը` մենք այսքան դաժանություն, ցավ անպատժելիություն, բռնություն չպետք է տեսնեինք: Այս դաժանությունը տեղի ունեցավ ամբեղջ աշխարհի աչքի առջև, յուրաքանչյուրի խղճի առջև: Աշխարհն անտարբեր էր նույնիսկ եզդի կանանց ու երեխաների ստրկավաճառության ընթացքում: Չէին տեսնում Միջերկրական ծովում խեղդվող եզդի երեխաներին: ԻՊ-ի դաժանությունները միայն դաժանություն չեն մարդկության ամբողջական կորուստ: Դաժան պատմությունը վկայում է, որ 2014թ. Օգոստոսին թշնամին ուզեց մեկ ամբողջ ժողովուրդ կոտորել: 2016թ. Ապրիլի 2-ը կարծես թե այս ամենի շարունակությունն էր նույն ձեռագրով, նույն ոճով և նույն ոգով: Բարեբախտաբար նրանց առջև վահանի նման կանգնեց Ջանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի հիմք դրած զինակից եղբայրությունը: Այս հուշարձանն ոգեկոչում է նաև մեր Արցախի զոհված զիվորների հիշատակը:



Այսքանից հետո պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել: Մենք չենք կարող փոխել ցեղասպանությունների անցյալը ինչպես ասում է մեր նախագահ Ս.Սարգսյանը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք նման հանցագործություններից զերծ ապագա ստեղծել:
Ոգեկոչում եմ մեր ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարվում եմ նրանց հիշատակի առջև: Հավերժ Հիշատակ»:  

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ



Ամո Շարոյան