Աշոտ Գալոյանը նշանակվել է Կոլումբիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Աշոտ Գալոյանը նշանակվել է Կոլումբիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ԳԱԼՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):



Նշենք, որ Աշոտ Գալոյանը եղել է ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Եվրախորհրդի պատգամավորական վեհաժողովի Աժ պատվիրակության անդամ եւ այլն:  Նա երկար տարիներ դասավանդել է թե Հայաստանում, թե արտերկրում: Աշոտ Գալոյանը դեսպան է աշխատել մի շարք երկրներում, օրինակ` Լեհաստանում, Բալթյան երկրներում: Նա Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ից էր: