Ոստիկանությունը, փառք նրան, էդ ի՜նչ մի արագի մեջ բռնեց նռնակ նետողին…

Ոստիկանությունը, փառք նրան, էդ ի՜նչ մի արագի մեջ բռնեց նռնակ նետողին…

 



Անկեղծ ասած մինչև անձին շոշափելիության աստիճանի չես տեսնում, չես հավատում, որ ինչ որ մեկը կարող է նռնակ նետել Քոչարյանի առանձնատան վրա:



Հայաստանում, ինչքան հասկացել եմ, երբ ղեկավարից կամ որևէ պաշտոնյայից դժգոհ են լինում, դժգոհը թեթև բառ է, ինչ բառ ուզում եք, դժգոհով փոխարինեք, գնում ու իրենց սուսիկ- փուսիկ Կիևյան կամրջից ցած են նետում: Կամ էլ պատահում է, կանչում են Երիցյանին կամ ոստիկանապետին ու սպառնում՝ չէ՜, ինձ գցելու եմ, որովհետև…



Հիմա գտնվել է մեկը, որ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ է նետել: Մեկը չլինի՞, հարցնի, եղբայր, չէի հավատում, որ կաս, բայց որ կաս, ստիպված եմ հարցնել՝ ինչու՞ մեր ազգային ավանդույթը խախտում ես: Հայ չե՞ս…



Մեկ էլ մի բանի վրա եմ զարմանում՝ ոստիկանությունը, փառք նրան, էդ ի՜նչ մի արագի մեջ բռնեց նռնակ նետողին: Ի՜նչ արագ էլ խոստովանեց: Ուղղակի քեֆս բերեց:



Հիմա սպասենք, տեսնենք՝ ինչ է ասում, ինչու՞ է մեր ազգային ադաթներին դեմ գնացել կամ էդ նռնակը Ռուսաստա՞նն էր տվել, որ չպայթեց… Հայի նռնակը լա՜վ էլ պայթում է:



Վկայությունների կարիք չկա: Քառօրյա պատերազմը ձեզ օրինակ…



Հիշեցնենք, որ Ապրիլի 18-ին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մայրաքաղաքի Մանանդյան փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանին:



Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը:



Հասմիկ Բաբաջանյան