Տիգրանի «դվայուրոդնի ախպորը» ինչու՞ հենց հիմա են պաշտոնից ազատում

Տիգրանի «դվայուրոդնի ախպորը» ինչու՞  հենց հիմա են պաշտոնից  ազատում

Բոլոր պաշտոնյաներն էլ արմատներ ունե՜ն՝ խորը, չերևացող:



Օրինակ, ո՞վ կարող էր իմանալ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդին է Լինսի հիմնադրամի դպրոցաշինության ծրագրի ֆունկցիան իրականացրել: Ասում էին՝ կերա՜ն, հա՜ կերա՜ն, բայց ո՞վ կերավ, ո՞նց կերավ, ժողովուրդն ի՞նչ իմանար…



Անգամ երբ այդ ծրագիրը փակվեց, չքննարկվեց նաև այն հարցը, թե ովքե՞ր էին այդ ծրագրի ետևում թաքնվում:



Էդ նույն ուտողները կային, նույն երևույթները կային, բայց ջրի երես չէին հանվում:



Երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց, Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդի Հրայր Սարգսյանը կար ու բարգավաճում էր: «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն էր:



Հիմա ի՞նչ եղավ, որ կաթսան լպստելուց հետո նոր- նոր Տիգրանի «դվայորոդնի ախպորը» պաշտոնից Հովիկ Աբրահամյանն ազատում է:



Մինչև էդ պա՞րզ չէր, թե նա ինչով է զբաղվում կամ էն մեկելը ինչով է զբաղվում:



Մենք էլ ծափ ենք տալիս, ուրախանում՝



մաքրվու՜մ ենք…



Մեկիս մտքի ծերով չի անցնում, հարցնենք՝ ինչու՞ հենց հիմա են Տիգրանի «դվայորոդնի ախպորը» պաշտոնից ազատում:



Թող մնա հանցագործության վայրում, ինչու՞ են հեռացնում:



Դա չեմ հասկանում:



ՀԳ Բայց որ մեծ մակարդակի բացահայտումներ են սպասվում, ակներև է…



Հասմիկ Բաբաջանյան