Սահմանադրական բարեփոխումների խնդիրը դեռ կսպասի

Սահմանադրական բարեփոխումների խնդիրը դեռ կսպասի

Հնարավոր է սահմանային լարվածության պատճառով ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը չեղյալ հայտարարվի։ Այս հարցը վերջին օրերին ակտիվ քննարկվում է։ ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն այս մասին ասել է. «Այս պահի դրությամբ շատ ավելի լուրջ խնդիրներ կան, թողեք մի հատ տեսնենք ինչ է, ոնց է, նոր կխոսենք այդ մասին»։ Հավելել է նաեւ, որ որեւէ մեկը պաշտոնապես չի հայտարարել, որ գործընթացը դադարեցվում է. «Մյուս կողմից էլ դուք գիտեք, որ իրավիճակն այնպիսին է, որ այս պահի դրությամբ առավել կարեւոր է պետության անվտանգության պահպանումը, այնուհետեւ կտեսնենք»։ Հիշեցնենք, որ մարտի 21-ին Բակո Սահակյանի հրամանագրով ձեւավորվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը մինչեւ 2016 թ․ մայիսի 1-ը պետք է ներկայացնի բարեփոխումների հայեցակարգը, ապա մինչեւ 2016 թ․ սեպտեմբերի 10-ը մշակի եւ նախագահին ներկայացնի Սահմանադրության նախագիծը: