Օվշորահարումը սուր է ընկալվում

Օվշորահարումը սուր է ընկալվում

ԴԱՀԿ պետի հրաժարականը սառը ցնցուղ էր կառավարման ողջ համակարգի համար: Էլիտայում արդեն անհանգստություններ կային Վարդան Այվազյանի, Սամվել Ալեքսանյանի եւ մի շարք գործարարների «օբյեկտներում» սկսված լայնամասշտաբ ստուգումների հետ կապված: Եթե մինչ Միհրանի հրաժարականը կուլիսներում դրան նայում էին մատների արանքով՝ գտնելով, որ բյուջեն լցնելու համար է արվում, այժմ անհանգստությունը վերաճել է տագնապի` եթե «իմպերատորին» այդքան մոտ կանգնած, նրան ծառայություններ մատուցած մարդն է հրաժարական տալիս, ինչ է սպասվում իրենց: ՀՀԿ-ում ասում են. «Սերժ Սարգսյանը գտնում է, որ Հայաստանում «աշխատած» փողերը պետք է Հայաստանում մնան, ժամանակին էլ շատ սուր է ընկալել Տիգրան Սարգսյանի կապն օֆշորի հետ, մինչեւ վերջինս կարողացավ նախագահին համոզել, որ այդպես չէ»: