Նորաթուխ փքաբլիթ, թե բլինչիկ

Նորաթուխ փքաբլիթ, թե բլինչիկ

ԱԺ դաշնակցության խմբակցության նորաթուխ պատգամավոր, «Կարկոմավտո» ընկերության սեփականատեր Կարեն Շախմուրադյանից երեկ լրագրողները փորձել են պարզել, թե ինչ կարծիքի է Ընտրական օրենսգրքի նախագծի մասին։ Շախմուրադյանը դիմադրել է, թե դեռ ծանոթ չէ նախագծին, ապա լրագրողներից խույս տալու նպատակով հումոր է արել, թե ինքը դեռ նորաթուխ է։ «Նորաթուխ փքաբլիթ կամ բլինչիկ՝ ինչպես կուզեք»,- ասել է նա։ Պատգամավորն անդրդվելի է մնացել նաեւ Արցախի, մասնավորապես, տարածքների հանձնման խոսակցությունների մասին հարցի հետ կապված՝ ընդգծելով իր եւ ազգայնական դաշնակցականների տարբերությունը։