Կոշտ հակադարձումների պակաս չի եղել

Կոշտ հակադարձումների պակաս չի եղել

Պարզվում է` ՀՀԿ խորհրդի նիստում հնչել են նաեւ հարցեր, որոնք բավականին կոշտ հակադարձման են արժանացել Սերժ Սարգսյանի կողմից։ Մեկի հարցին, թե իսկ ինչ կլիներ, եթե մենք չկարողանայինք համարժեք հակահարված տալ ադրբեջանցիներին եւ կասեցնել գրոհը, Սերժ Սարգսյանը հունից դուրս է եկել. «Ի՞նչ պետք է լիներ, պարզ չի՞. թուրքը հիմա Ստեփանակերտում նստած կլիներ»: Հաջորդ նման հարցը եղել է. մամուլում տեսակետ կա, որ առաջին գծում ծառայում են բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, զոհվում են նրանց որդիները: «Էդ թեման ով բարձրացրել է, հաստատ, իրենք եւ իրենց երեխաներն էլ այնտեղ չեն…»,- արձագանքել է Ս. Սարգսյանը: Ո՞ւմ նկատի ուներ, հարցրինք մեր զրուցակցին: «Կդժվարանամ ասել, չի բացառվում` Օսկանյան եւ նրա շրջապատ»: