Թուրքին պիտի ուժ ցույց տաս, որ գայլի պես ոռնալով ետ քաշվի

Թուրքին պիտի ուժ ցույց տաս, որ գայլի պես ոռնալով ետ քաշվի

 



Ես Ստեփանակերտից եմ: Ութ ամիս է մնացել՝ ծառայությունս ավարտեմ, 11 հերթափոխ պոստի եմ կանգնել:Հակառակորդը միշտ էլ կրակել է. մեզ համար նորություն չէր: Այս անգամ էլ լավ դիմակայում էինք, մեկ էլ՝ թշնամու տանկերը մտան դիրք… Մնացինք տանկերի դիմաց, բայց չփախանք: Մանրամասներ չեմ ուզում հիշել. բոլորն էլ հեռուստացույցով պատերազմի մասին ֆիլմ տեսած կլինեն: Կարևորը՝ հոգեբանորեն պատրաստ լինես մարտի և տիրապետես զենքին:



Եթե խուճապ չկա, վախ չկա, կյանքդ ամեն գնով պահպանելու միտք չկա, ուրեմն՝ հաղթող ես:



Ես ձեռքից վիրավորվեցի: Մենք թուրքերից չենք վախենում, ուզում է՝ տանկով գան, ուզում է՝ տիեզերանավով: Միշտ էլ դրանց դաս ենք տվել ու տալու ենք: Մենք ադրբեջանցիներին տալու հող չունենք, ընդհակառակը՝ ինքն է մեզ պարտք, ինքն է խլել մեզնից մեր պապերի հայրենիքը… Որովհետև թուրքի հետ իր լեզվով չենք խոսել: Թուրքին պիտի ուժ ցույց տաս, որ գայլի պես ոռնալով ետ քաշվի: Էդ էլ արեցինք:



Էրիկ Ալուխանյան
շարքային