Սերժ Սարգսյանի հարցը Լավրովին՝ հա՞յ ես դու… / Քաղաքական հումոր/

Սերժ Սարգսյանի հարցը Լավրովին՝ հա՞յ ես դու…
/ Քաղաքական հումոր/

 



Լավրովը գալիս է Հայաստան ու առաջին հարցը, որ նրան տալիս է Սերժ Սարգսյանը, սա է.



Հա՞յ ես դու…



-Հա՛յ եմ ես,- պատասխանում է Լավրովը:



-Վա՜յ քո ցավը տանեմ ես…



Հետո սեղանի շուրջ զրուցում են, Սերժ Սարգսյանն ասում է.



-Բայց օտարները ինձ չեն հասկանում
Կյանքս անցնում է, անցնում,
Ու Ղարաբաղը մերը չի դառնում…



Այստեղ Լավրովը հարցնում է Սերժ Սարգսյանին.



-Հա՞յ ես դու:
- Ե՛ս հայ եմ,- պատասխանում է Սերժը:
- Ես հայ չեմ,- ատկազ է կանգնում Լավրովը,- ու քո ցավը թող օտարները տանեն:



Հասմիկ Բաբաջանյան