Ադրբեջանի քթի տակ՝ սահմանի թեժ կետում, դհոլ-զուռնով զինվորները նշել են ծառայակցի տարեդարձը (տեսանյութ)

Ադրբեջանի քթի տակ՝ սահմանի թեժ կետում, դհոլ-զուռնով զինվորները նշել են ծառայակցի տարեդարձը (տեսանյութ)

Երեկ՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Բելլա Լալայանը համացանցում տեղադրել է մի տեսանյութ՝ արված սահմանին: Մեր զինվորները դհոլով, զուռնայով ու ակորդեոնով, երգով ու պարով նշում են իրենց համածառայակիցներից մեկի ծննդյան օրը. «Արցախի հարավային սահման...Սահմանի այս ուղղությամբ մեր ու թշնամու դիրքերի միջև հեռավորությունը երբեմն կրճատվում է մինչև 40 մետր ... Հրետանավորներից մեկի ծննդյան օրն է, պարում, ուրախանում է ԶԻՆՎՈՐԸ ..
ՀԳ. այդ ամբողջ ընթացքում թշնամին կրակում էր»,-գրառում էր արել Բելլա Լալայանը: