«Վստահաբար կարելի է ասել, որ այլեւս ոչ մի բան այնպես չի լինի, ինչպես նախկինում էր». Ելենա Կասումովա. ադրբեջանցի քաղաքագետ

«Վստահաբար կարելի է ասել, որ այլեւս ոչ մի բան այնպես չի լինի, ինչպես նախկինում էր». Ելենա Կասումովա. ադրբեջանցի քաղաքագետ

 



Հայաստանի կառավարության կողմից ԼՂՀ ճանաչման օրինագծին հավանություն տալը, եւ այդ օրինագիծն ԱԺ ուղարկելն իրական իրարանցում է առաջ բերել Ադրբեջանում: Քաղաքգետները, ռազմական փորձագետները սկսել են իրար մեկնաբանություններ հնչեցնել այս, ինչպես նաեւ՝  քառօրյա պատերազմի եւ առհասարակ ԼՂ հակամարտության առնչությամբ:



«Ապրիլյան սրացման հետ կապված այժմ տեսնում են տեսակետների իրական հեղեղ: Ինչ-որ մեկը տեսնում է Մոսկվայի, մյուսը` Անկարայի մասնակցությունը, սակայն քչերն են հասկանում, որ ռազմական բախման հեղինակն իրականում միայն Հայաստանն է,- Vesti.Az-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահին կից պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Ելենա Կասումովան եւ շարունակում,- ըստ էության, Երեւանին ձեռնտու է լարվածությունը շփման գծում, քանի որ հակամարտության լուծման համար առաջարկված երկու ուղղություններն էլ` փուլային եւ փաթեթային, Երեւանի համար բացարձակապես ոչ ձեռնտու են, քանի որ պարունակում են այն տարածքների ազատագրման մասին դրույթներ, որոնք աշխարհագրորեն չեն պատկանում ԼՂ-ին, ինչի մասին հայտարարել է նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը»։



Կասումովան նկատել է նաև, որ երկու գլոբալ ուժային կենտրոնները ` Մոսկվան եւ Վաշինգտոնը,  կարծես թե ավելի են հակվում փոխզիջումների, եւ չի բացառվում, որ այս հարցում էլ, ինչպես իրաքյան կամ սիրիական եւ նույնիսկ` ուկրաինական հակամարտություններում, լինի նման փոխզիջումներ, իսկ այդ դեպքում Երեւանի վրա կգործադրվի արտաքին հզոր ճնշում:



«Ոչինչ այլեւս նախկինի նման չի լինի, ինչպես ուզում էր Երեւանը, քանի որ ուժերի հարաբերակցությունը այժմ ծանրանում է դեպի Ադրբեջանը, եւ հենց այս պատճառով էլ Հայաստանը ցանկանում է ճանաչել ԼՂ անկախությունը, որպեսզի Մոսկվային ներքաշի այս հակամարտության մեջ ուղղակիորեն:



Չենք բացառում, որ Հայաստանը ներկայացնի նաեւ պահանջներ Ղազախի եւ Նախիջեւանի հանդեպ, նույնիսկ փորձի Վրաստանից պահանջել հայաբնակ տարածքները եւ այդպիսով Հարավային Կովկասը վերածելի թեժ կետի` հույս դնելով ՀԱՊԿ վրա»։