Շաբոյանն` ընդդեմ ՊՆ-ի

Շաբոյանն` ընդդեմ ՊՆ-ի

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս օրերին ուսումնասիրություն է սկսել ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Այս մասին հայտնում է կառավարությանը մոտ մեր աղբյուրը։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու պետական գնումների համակարգը, մասնավորապես՝ բանակի համար սննդի, հագուստի, անկողնային պարագաների և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն ուսումնասիրության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդեց: Նշենք, որ մեկ անգամ չէ, որ խոսվել է այս ոլորտի ռիսկայնության և չարաշահումների մասին: Սակայն, նկատի ունենալով, որ ՊՆ-ն տեղեկատվական առումով փակ ոլորտ է, բացահայտումներն այդպես էլ ջրի երես դուրս չեն գալիս: Այս ուսումնասիրության ճակատագիրը շատ հետաքրքիր է, հատկապես ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի մասին ելույթի ֆոնին:



Սյուզան Սիմոնյան