«Ժողովուրդ». Մեջը փող լինի, կարելի է նաև կոռուպցիայի դեմ պայքարել

«Ժողովուրդ». Մեջը փող լինի, կարելի է նաև կոռուպցիայի դեմ պայքարել

«Ժողովուրդը» գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին` Վիեննայից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում տված հարցազրույցում անդրադարձել էր նաեւ Հայաստանի կառավարական համակարգը շուտափույթ կոռումպացված պաշտոնյաներից մաքրելու եւ պետական բյուջեի միջոցները արդյունավետ ծախսելու վերաբերյալ հնչող կոչերին: Նա փաստացի ազդարարել է, որ իշխանությունները չեն պատրաստվում իրենց գործելաոճը փոխել. «...Մեզ պարտադիր չէր, որ այդ չորս օրերը լինեին, որպեսզի մենք խոսենք բարեփոխումների կամ փոփոխությունների մասին»: Իհարկե, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի հայտնի ելույթից հետո, կարելի էր հանդիպել դյուրահավատ գործիչների, որոնք լուրջ-լուրջ սկսել էին քննարկել, թե ինչպես ՀՀ իշխանությունները կարող են Հայաստանում մենաշնորհները վերացնել, կոռուպցիայի դեմ պայքարել ու այսպես շարունակ: Բայց Սերժ Սարգսյանը շտապեց իր` կոռումպացված թիմին հանգստացնել, որ անհոգ լինեն, ամեն ինչ առաջվա պես է լինելու, իսկ այդ աշխարհացունց ելույթներն էլ ընդամենը միտված են եվրոպացիներից 15 մլն եվրո դրամաշնորհ «պոկելուն»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: