«Ժամանակ». Առաջին հարվածը ռուս-թուրքական հաշտությունից՝ հարված գրպանին

«Ժամանակ». Առաջին հարվածը ռուս-թուրքական հաշտությունից՝ հարված գրպանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտարարելով, թե սկսում են Թուրքիայի հետ հաշտության գործընթաց, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նաև հայտարարեց այդ երկրի հետ գժտության հետևանքով սահմանված առևտրային սահմանափակումները չեզոքացնելու մասին: Ռուսաստանցիներին արդեն թույլատրվում է հանգստանալ Թուրքիայում: Շուտով ռուսական շուկան կբացվի նաև թուրքական գյուղմթերքի առաջ:

Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ առանձնազրույց ունենալով Սերժ Սարգսյանի հետ, Պուտինը որպես հայ-ռուսական տնտեսական գործակցության, ինչպես նաև ԵՏՄ տնտեսական էֆեկտ նշել էր հայկական գյուղմթերքի աճը ռուսական շուկայում: Դրանից մի քանի օր անց սկսվեց ռուս-թուրքական հաշտությունը, որի առաջին հարվածը կստանան հենց հայկական գյուղմթերք արտահանողները:

Բանն այն է, որ ռուսական շուկայու հայկական գյուղմթերքի աճը պայմանավորված չէր ԵՏՄ-ով, կամ ռուս-հայկական տնտեսական կապերով, ինչի մասին հեքիաթներ են պատմում Պուտինն ու հայաստանցի շատ պաշտոնյաներ:



Այդ աճը պայմանավորված էր նրանով, որ Թուրքիայի հետ գժտվելուց հետո արգելեց այդ երկրի գյուղմթերքի մուտքը Ռուսաստան: Այժմ, երբ այդ մուտքն ամենայն հավականությամբ կբացվի մոտ ապագայում, հայկական գյուղմթերքը լուրջ մրցակից կստանա, կամ ավելի շուտ կվերակագնվի մրցակցային այն արգելքը, որը կար նախկինում:

Իսկ հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ՝ պետք է խոստովանել, որ հայկական գյուղմթերքը թուրքականի համեմատ ներկայումս, մեղմ ասած, մրցունակ լինել չի կարող: Այն թուրքականի համեմատ մրցունակ չէ նույնիսկ հայկական շուկայում, ուր մնաց ռուսական»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: