«Հայկական ժամանակ». ՔԱԳՎ պետի 100 միլիոնը

«Հայկական ժամանակ». ՔԱԳՎ պետի 100 միլիոնը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի ու եկամուտների հայտարարագիրը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ: Համաձայն հայտարարագրի՝ Սերգեյ Ավետիսյանը բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան:



Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը, որը բացառապես աշխատել է պետական համակարգում (2003-2009 թթ. ՀՀ կենտրոնական բանկ, բանկային վերահսկող, 2009-2014 թթ. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար, 2014-2016 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016 թ.-ի հունիսի 8-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ), հայտարարագրել է 100 մլն դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են մոտ 3 մլն ՀՀ դրամ:

Սերգեյ Ավետիսյանի կինը՝ Աննա Եղիազարյանն ունի 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից 1.7 մլն դրամ եկամուտ է ստացել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: